ՀՀ ԱԺ-ն ընտրել է 12 մշտական հանձնաժողովների նախագահներին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հերիքնազ Տիգրանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էդուարդ Աղաջանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Թագուհի Թովմասյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Անդրանիկ Քոչարյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արմեն Գեւորգյանը («Հայաստան» խմբակցություն):
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Ղալումյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահե Հակոբյանը («Հայաստան» խմբակցություն):
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեւորգ Պապոյանը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):