Թուրքիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։
Մասնավորապես «Fox TV» հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։
Լրատվամիջոցների դեմ կիրառվող գրաքննությունը տարածվել է նաեւ քաղաքական գործիչների վրա: Մասնավորապես, տուգանքներ են սահմանվել նաեւ այն հեռուստաալիքների համար, որոնք անդրադարձել են հրեդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի եւ այլ քաղաքական գործիչների հայտարարություններին ու մեկնաբանություններին։
Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չըրայը ի պատասխան դատական հայց է ներկայացրել RTÜK-ի տնօրեն Էբուբեքիր Շահինի դեմ «Լրատվության եւ մամուլի ազատության իրավունքի սահմանափակման, շանտաժի եւ սեփական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով։