Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ ներքին գործերի նախարարությունը 50 տարի ժամկետով արգելել է ադրբեջանցի եւ ղազախ տեսաբլոգերներին մուտք գործել Ռուսաստան։
ՌԴ ՆԳՆ-ն նշել է, որ Ղազախստանի քաղաքացի Կուատ Ահմետովն ու Ադրբեջանի քաղաքացի Իսֆանդիար Վահաբզադեն ազգամիջյան ատելություն հրահրող հրապարակային հայտարարություններ են արել: Նրանց տեսանյութերը էթնիկ ատելություն հրահրելու հստակ նշաններ են պարունակում:
Ղազախստանի բնակիչ Կուաթ Ահմետովը YouTube-ի իր ալիքում հրապարակել է մի շարք տեսանյութեր, որոնցում նա ռուսերեն խոսող ղազախներին «ֆաշիստ» է անվանում։
Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաեւն արդեն դատապարտել է բլոգեր Ահմետովի գործունեությունը եւ վստահություն հայտնել, որ իրավապահ մարմիններն արդար իրավական գնահատական կտան:
Բելառուսում, Մոլդովայում եւ Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան ներկայացած ոմն Իսֆանդիար Վահաբզադե սոցիալական ցանցերում հայտնված մի տեսանյութում վիրավորանքներով է խոսել Ժիրինովսկու եւ ռուս ազգի հասցեին։
ՌԴ ՆԳ նախարարությունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնության, նրա բնակիչների եւ արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրացիներին թույլ չեն տա մուտք գործել երկիր, քանի որ նրանց ներկայությունը Ռուսաստանում կարող է սպառնալ հասարակական կարգին եւ անվտանգությանը: