Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ օգոստոսի 10-12-ը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի եւ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ընդհանուր ղեկավարության հովանու ներքո ԱՊՀ երկրների սահմանապահները մասնակցել են «Համագործակցություն-2021» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժանքներին:
Վարժանքի ընթացքում մշակվել է ԱՊՀ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում փոխգործակցությունը։
Զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների, ինչպես նաեւ Կուրգանի մարզի գործադիր իշխանության (Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների ծառայության եւ Ռոսգվարդիայի) մարմինները: