ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն հետեւել են այսօր մեկնարկած ռուս-չինական համատեղ «Փոխգործակցություն 2021» զորավարժությունների ընթացքին։
Չինաստանի հյուսիսում տեղակայված «Ցինտունսյա» զորավարժարանում ընթացող զորավարժություններին մասնակցում են շուրջ 10000 զինծառայող, 200 միավոր զրահատեխնիկա, 90 միավոր հրետանի եւ ավելի քան 100 ռազմական օդանավ ու ուղղաթիռ։
Համատեղ զորավարժությունների ընթացքում Ռուսաստանի եւ Չինաստանի զինված ուժերը կկիրառեն նաեւ սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերը։
Ռուսաստանցի եւ չինացի զինվորականները համատեղ հետախուզություն են իրականացնում, ինչպես նաեւ դեսանտային ստորաբաժանումների օժանդակությամբ «պայքարում են ահաբեկիչների դեմ՝ հող նախապատրաստելով հետագա հարձակման համար»։