Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ամերիկյան Moderna ընկերության համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Կանադայում Moderna պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հարցը:
Կանադայի վարչապետը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ նաեւ քննարկել են պատվաստման մատչելիությանն ուղղված աշխատանքները։ «Այսպիսով` մենք կարող ենք ավարտին հասցնել ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարը, որը շարունակում է մնալ մեր գլխավոր առաջնահերթությունը»,- ընդգծել է Թրյուդոն։
Նուբար Աֆեյանը եւս գրել է, որ Կանադայի վարչապետի հետ քննարկել է երկրում Moderna-ի արտադրության համար գործարան կառուցելու հարցը։