Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։
Հասանովը Ստամբուլում մասնակցելու է IDEF-2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից բացի` ադրբեջանցի նախարարը թուրքական պաշտոնական շրջանակների հետ կունենա նաեւ մի շարք հանդիպումներ։
IDEF-2021-ը անցկացվելու է օգոստոսի 17-20-ը Ստամբուլի TÜYAP կենտրոնում: Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո:
Ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական ընկերությունների արտադրանքի լայն տեսականի, որոնցից 536-ը՝ թուրքական: Ցուցահանդեսին կմասնակցի աշխարհի 79 երկրների 154 պատվիրակություն:
Տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում IDEF-ը մասնակից ընկերությունների քանակով աշխարհում երրորդ տեղում է: