Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը, կանխելով երկրի օդային սահմանն ապօրինի հատելու փորձը, աֆղանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է խոցել։
Դրա մասին են վկայում երկուշաբթի համացանցում տարածված կործանված ինքնաթիռի մասերի լուսանկարներն ու տեսագրությունները։ Միջադեպը տեղի է ունեցել Սուրխանդարյայի մարզի Շերաբադի շրջանում օգոստոսի 15-ի երեկոյան:
Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այժմ հետաքննություն է անցկացվում:
Արտակարգ բժշկական օգնության հանրապետական գիտական կենտրոնի թերմեզյան մասնաճյուղի աշխատակիցը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ երկու օդաչուները ողջ են մնացել եւ գտնվում են Թերմեզի հիվանդանոցում։ Նրանց վիճակը ծանր է: