Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչեւ օրս 3831 մարմնի ու մասունքի դատաբժշկական փորձաքննություն է իրականացվել։
Նույնականացվել է 2863 մարմնի ու մասունքի փորձանմուշ։ Հետազոտման փուլում է 157 փորձանմուշ։
Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ զինադադարից հետո` նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1634 աճյուն։
Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն կտրամադրի հավելյալ տեղեկություն։