Ռուսաստանի ՊՆ–ից հայտնել են, որ ռուս խաղաղապահները Ստեփանակերտից ավելի քան 200 ուխտավորի ուղեկցել են Արցախի Ամարասի վանական համալիր։ Քաղաքացիները ներկա են եղել պատարագի։
Ըստ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտի՝ վանական համալիրը սահմանազատման գծի մոտ է, ուստի ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն անհրաժեշտ է։
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով Ամարասի վանքը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում է։ Խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով հսկում են վանքը, որի վրա ծածանվում է Ռուսաստանի դրոշը։
Օրերս Ամարաս վանք էր այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։