Ըստ բրիտանական BBC-ի՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռը Քաբուլից միանգամից 640 աֆղանստանցու է տեղափոխել:
Defense One պարբերականի տվյալներով՝ սկզբում չէր նախատեսվում այդքան մարդ տեղափոխել, այնուամենայնիվ, Աֆղանստանի բնակիչները ներխուժել են Քաբուլի օդանավակայան եւ ցատկել ինքնաթիռի կիսաբաց թեքահարթակի վրա:
Ինքնաթիռի անձնակազմը որոշել է բոլորին տեղափոխել, թեեւ թույլատրելիից հինգ անգամ ավելի մարդ էր հավաքվել: