Ալիեւը սպառնացել է դատի տալ Արցախի հարակից շրջաններում «անօրինական» հանքարդյունաբերությամբ զբաղվող միջազգային ընկերություններին։
Նա հայտարարել է, թե գործընթացն արդեն սկսվել է․ հրավիրվել են հայտնի միջազգային իրավաբանական ընկերություններ, եւ այժմ պատրաստվում են դատական հայցերը։
Ալիեւը պնդել է, թե միջազգային ընկերությունները Քելբաջարում, Զանգելանում եւ այլ վայրերում օգտագործել են ադրբեջանական ոսկու հանքերը՝ անտեսելով, որ այդ հողն ադրբեջանական է։ Ուստի հիմա պատասխան կտան դրա համար։
Պատերազմից հետո ադրբեջանական ուժեր են տեղակայվել նաեւ Հայաստանում գործող ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասում: Սոթքի հանքի շահագործմամբ զբաղվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։