Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միությունների ֆեդերացիայի պատվավոր նախագահ Յուջել Արթանթաշն անդրադարձել է նախօրեին Նախիջեւան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին:
Շեշտելով, որ Նախիջեւանի երաշխավոր պետությունը Թուրքիան է՝ թուրք գործիչը հայտարարել է, որ հնարավոր որեւէ հարձակման կամ պատերազմի դեպքում Թուրքիան անհրաժեշտ միջամտություն կանի եւ հայերին դաս կտա:
«Հայերը չպետք է մոռանան Ղարաբաղում կրած պարտությունը, պետք է խելք ունենան եւ ընդունեն Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության առաջարկը եւ հրադադարը չխախտեն»,- սպառնացել է Արթանթաշը:
Արթանթաշը նաեւ հավելել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն ռազմական համագործակցության մեջ են, ուստի Նախիջեւանի վրա հնարավոր հարձակումը Թուրքիան դիտարկելու է որպես հարձակում իր վրա: