Ռուսական պետական «Ростех» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։
«Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է կյանքի կոչել 5-րդ սերնդի TF-X սեփական կործանիչի արտադրության նախագիծը: Ունենալով ավիացիոն համակարգեր եւ դրանց մշակման ու արտադրության փորձ՝ մենք կարող ենք դիտարկել նոր թուրքական կործանիչի ստեղծման հարցում աջակցության հնարավորությունը»,- ընդգծել է ռուսական ռազմարդյունաբերության ներկայացուցիչը:
Հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը մշակել է թուրքական TAI ընկերությունը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար։ Նախագծի շրջանակում Թուրքիան քննարկել է 5-րդ սերնդի KFX կործանիչի ստեղծման հարավկորեական ծրագրին միանալու հարցը։