Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ 200 աշխատակից տարհանվել է՝ անվտանգության նկատառումներով։
«Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ հանքի տարածքում տվյալ պահին կրակոցներ են հնչում, ուստի որոշում են ընդունել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին:
Գրիգորյանը հավելել է, որ հանքն աշխատանքը կվերսկսի իրավիճակի կայունացումից հետո։
Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով հանքավայրի աշխատանքը դադարեցվել էր նաեւ հուլիսի 28-ին: