ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 17-ին՝ 14։45-ից սկսած, ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
16:30-ի դրությամբ կրակոցները շարունակվում էին: Հայկական կողմի հակազդող գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մեկ զոհ եւ մեկ վիրավոր: