ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` ՍԱՏՄ-ն եւ ոստիկանությունը խստացնում են վերահսկողությունը:
ՍԱՏՄ-ն հորդորել է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները եւ դիմակներ դնել փակ տարածքներում:
Գերատեսչությունը զգուշացրել է, որ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։
Փակ տարածությունում դիմակ չդնելու համար 10000 դրամ տուգանք է սահմանվում։
Օրվա կորոնավիճակը
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 357-ով՝ հասնելով 235171-ի:
Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 269-ով եւ դարձել 223070:
Իրականացվել է 6584 թեստավորում, ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 446 հազար 731:
Գրանցվել է հիվանդությունից մահվան 11 դեպք, կորոնավիրուսային վարակով եւս երկու հիվանդի մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 4713 է, եւս 1138 վարակակիր մահացել է այլ պատճառներով: