Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել է, որ Աշրաֆ Ղանիի բացակայությամբ ստանձնում է երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը: Նա ընդգծել է, որ դա նախատեսված է երկրի սահմանադրությամբ:
Սալեհը թվիթերյան գրառման մեջ նշել է նաեւ, որ կապի մեջ է համաշխարհային առաջնորդների հետ՝ նրանց աջակցությունը եւ համաձայնությունը ստանալու համար:
Այսօր Ուզբեկստանի ԱԳՆ-ն հերքել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ աֆղանական ազգային համայնքների ղեկավարների՝ Աբդուռաշիդ Դուստումի, Ատ Մուհամեդ Նուրայի եւ այլոց՝ Ուզբեկստանում ապաստանելու լուրերը:
Ավելի վաղ նման հերքմամբ հանդես է եկել նաեւ Ղազախստանի ԱԳՆ-ն: