Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս երկու աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։