Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վերսկսել են տարածաշրջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:
Ըստ ՌԴ կառավարության կայքի հաղորդագրության՝ օգոստոսի 17-ին Մոսկվայում անցկացված նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը: