Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունները չեն անցկացվի։
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երեւանի 2021-ի բյուջեով «Էրեբունի-Երեւան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաեւ Երեւանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Մասնավորապես միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ 90-ամյա հոբելյանը նշող Երեւանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին: