Վրաստանում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրա խոշտանգման կամ սպանության համար մեղադրվողին այսուհետեւ սպառնում է մեկ տարի ազատազրկում:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»՝ ազատությունից զրկելը կարող է կիրառվել որպես պատիժ, նույնիսկ եթե հանցագործությունը կատարվել է առաջին անգամ:
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տուգանքն ավելացել է`դառնալով 500 լարի (160 դոլար):