Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 17-ին՝ 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արեւմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը:
Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին: Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: