Ըստ The Sun Times (Owen Sound)-ի՝ Ռուսաստանը Կանադայից հետո ԱՄՆ-ին ամենաշատ նավթ մատակարարող երկիրն է: Սառը պատերազմի իր նախկին հակառակորդից հում եւ զտված նավթամթերքի ներմուծումներն աճել են 23 տոկոսով:
Մեքսիկան թիվ 2 մատակարարի իր դիրքը զիջել է, քանի որ իր հյուսիսային հարեւանին նրա մատակարարումներն ավելացել են ընդամենը 3 տոկոսով:
Ռուսաստանը ԱՄՆ վառելիք արտադրողների համար դարձել է անփոխարինելի աղբյուր, քանի որ մեծ քանակությամբ կիսազտված եւ զտված նավթ է արտադրում, ինչպես օրինակ Mazut 100-ը, որն իդեալական հումք է ամերիկյան վերամշակող գործարանների համար:
Ռուսաստանի այսպիսի վերելքը Կանադայի համար սպառնալիք չէ, քանի որ վերջինս ապահովում է Միացյալ Նահանգների նավթի ներմուծումների գրեթե կեսը՝ համարյա հինգ անգամ ավելի, քան Ռուսաստանը: