Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 18-ին հայտնել է, որ Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել:
ԱՀԿ-ի տվյալներով՝ հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 5-ը երկրում քովիդի 693 թեստ է արվել, բոլորը բացասական են եղել: Համավարակի սկզբից ԿԺԺՀ-ի իշխանությունները թեստավորել են շուրջ 36 հազար քաղաքացու՝ չհայտնաբերելով վարակման ոչ մի դեպք:
2020 թվականի սկզբին Փհենյանը խիստ միջոցներ է սահմանել երկիր վարակի ներթափանցումը կանխելու համար՝ լիովին փակելով արտաքին սահմանները: