Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 6 աճյուն։
Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել եւ տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում`դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպիսով՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։