ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: Քննարկվել են նաեւ համատեղ խոշոր նախագծերի իրականացման եւ կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր:
Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ:
Սա Պուտինի եւ Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր հունիսին վերջինիս՝ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Վլադիմիր Պուտինը Էբրահիմ Ռայիսիին շնորհավորել է ընտրություններում հաղթելու եւ Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: