ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը, ըստ Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցման, իջել է 46 տոկոսի՝ Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման՝ իշխանության գլուխ անցնելուց հետո:
Բայդենի գործունեության այդ գնահատումն ամենացածրն է պետության ղեկավարի պաշտոնին նրա անցնելուց ի վեր:
Reuters-ի եւ Ipsos ծառայության՝ անցյալ շաբաթ անցկացրած համանման հարցման համեմատ՝ ԱՄՆ նախագահի վարկանիշը 7 տոկոսով նվազել է: Նախորդ ցուցանիշներով՝ նրա աշխատանքի վերաբերյալ դրական է արտահայտվել չափահաս ամերիկացիների 53 տոկոսը: