Եթե մենք ուզում ենք, որ մեզ ընկալի միջազգային հանրությունը, մենք պետք է կարողանանք մեր պրոբլեմները թարգմանել այն լեզվով, որը միջազգային հանրության համար հասկանալի է։ Սփյուռքի իմ կոլեգաներից մեկը հետաքրքիր գաղափար է առաջադրել։ Ուզում են, որ մեր ինտելեկտուալները՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի, նախեւառաջ փորձեն ձեւավորել մտածողություն, որը նկատի ունի, թե ինչպես է Հայաստանն ընկալվում աշխարհի կողմից, ոչ թե մե՛նք ինչպես ենք ընկալում աշխարհը։ Չէ, եկեք տեսնենք՝ աշխարհը մեզ որ նայում է, ի՞նչ է տեսնում։ Էդ հարցը մեզ համար չափազանց կարեւոր է։
Պետք է աշխարհի համար ընկալելի լինել
նախորդը