Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոն: Դանիելյանն այսօր վերջին տուրում հաղթել է Էստոնիայի ներկայացուցիչ Նարվա Մային:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնել է, որ այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն է թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում:
Դանիելյանը նաեւ կանանց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր է նվաճել: