Ամերիկյան Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) տվյալներով՝ հավանական վտանգավոր դասին պատկանող 2016 AJ193 աստեղակերպը օգոստոսի 21-ին մոտ 3,4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ կմոտենա Երկիր մոլորակին։ Աստեղակերպը Երկրին ամենամոտը կլինի Երեւանի ժամանակով 19:10-ին:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 400-1300 մետր չափեր ունեցող աստեղակերպի արագությունը վայրկյանում 26 կիլոմետր է:
Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը հայտարարել է, թե այս աստերոիդը առանձնապես վտանգավոր չէ մոլորակի համար, թեեւ դասվում է վտանգավորների շարքին: Ըստ մասնագետների՝ այս կարգի օբյեկտներ շատ են թռել Երկրի մոլորակին շատ ավելի մոտ տարածությունների վրա: