Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը հայտնել է, որ Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել եւ դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։
Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հունաստանը չի կարող անգործ սպասել հնարավոր հետեւանքներին: «Մեր սահմաններն անձեռնմխելի կմնան»,- շեշտել է նախարարը։
Թուրքիան եւս արագացրել է Վանի նահանգում` Իրանի հետ սահմանին, բետոնե պատի կառուցումը` Իրանի տարածքով աֆղանստանցի փախստականների հոսքը կանխելու նպատակով։ Թուրքիա-Իրան սահմանի ընդհանուր երկարությունը 295 կիլոմետր է։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է կառուցել պատի 64 կիլոմետրանոց հատվածը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս պահին Թուրքիայում կա 300000 աֆղանստանցի փախստական՝ ընդգծելով, որ Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների պնդումը, թե Թուրքիայում 1,5 միլիոն աֆղանստանցի փախստական կա, իրականությանը չի համապատասխանում։