Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում «Կամար» տեղամասից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս երկու հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։