Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Մադրիդում այցելել է Քաբուլից տարհանված՝ ԵՄ կառույցների համար աշխատած աֆղանստանցիներին:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում «Թալիբան» շարժումն ու մտադիր չէ բանակցել զինյալների հետ:
«Բոլորս լսում ենք «Թալիբան»-ի խոսքերը, սակայն մենք դրանք կչափենք նախ եւ առաջ նրանց արարքներով ու գործողություններով»,- ընդգծել է ֆոն դեր Լայենը:
Նա հայտնել է, որ մտադիր է Աֆղանստանի համար Եվրահանձնաժողովի կողմից տրամադրվող օգնությունը 57 միլիոն եվրոյով ավելացնելու առաջարկ անել: