ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է Քաբուլում թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչդեռ հավաստիացրել էր, որ Աֆղանստանում բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովված է:
Ավելի վաղ նման դեպքեր արձանագրվել են նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ:
Քաբուլում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ իշխանությունները Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հորդորել են հնարավոր վտանգը հաշվի առնելով ինքնուրույն չգնալ Քաբուլի օդանավակայան, եթե ԱՄՆ իշխանությունների կողմից համապատասխան հրահանգ չեն ստացել:
Դեսպանությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է շատ զգույշ լինել ամբոխի մեջ ու կատարել տեղի իշխանությունների հրահանգները: