Ըստ թուրքական APA լրատվական գործակալության՝ Ադրբեջանի բանակի զինծառայողները Թուրքիայում զորավարժությունների են մասնակցում: «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում ադրբեջանցի զինծառայողները Գելիբոլու քաղաք են ժամանել:
«Մենք միասնական բռունցք ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո»,- ասված է Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունում:
Թուրքիան ու Ադրբեջանը վերջին շրջանում համատեղ զորավարժություններ են անցկացնում գրեթե ամեն ամիս։