Տավուշի մարզպետարանը հերքել է Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության նախատեսվող տարհանման մասին տեղեկությունը:
Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակվել է մարզպետ Հայկ Ղալումյանի որոշումը Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին:
Մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Տավուշի մարզպետի 2021-ի օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:
Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի որոշման պահանջներով: