Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») 12-հարկանի շենքի կառուցմանը դեմ մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի առջեւ: Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպել են քաղաքապետարանի պատասխանատու անձանց, իրավաբանների հետ եւ ներկայացրել կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը:
Բողոքի ցույցի մասնակիցները նշել են, որ Շրջակա միջավայրի նախարարի կողմից շինարարական աշխատանքները կասեցվել են. փաստաթղթերին ծանթանալով՝ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննություն չեն անցել: