Իրանը վերսկսել է բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները Աֆղանստան: Իրանի նավթի, գազի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Հոսեյնին հայտնել է, որ թալիբները 70 տոկոսով նվազեցրել են Իրանից վառելիքի ներկրման սակագինը, ինչից հետո վերսկսվել են մատակարարումները:
Շաբաթ օրը Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լատիֆին հայտարարել է, որ Աֆղանստանի հետ Իրանի սահմանի բոլոր հսկիչ-անցագրային կետերը բաց են եւ գործում են: