Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայում (Ֆիզուլի) կառուցվող օդանավակայանում երկուշաբթի ինքնաթիռի փորձնական թռիչք է իրականացվել։
«Ադրբեջանի ավիաուղիներ» ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ ATR 42-500 տիպի մարդատար ինքնաթիռը փորձնական թռիչք ու վայրէջք է կատարել Ֆիզուլիում։
Օդանավակայանի հիմքը դրվել է 2021-ի հունվարի 15-ին, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։