Ըստ արաբական Sky News Arabia հեռուստաընկերության՝ արեւմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ձգտելու են խոցել օտարերկրացիներին եւ դիվանագիտական աշխատակիցներին Քաբուլից տարհանող օդանավերից մեկը:
Արեւմտյան երկրների ինքնաթիռները Քաբուլի երկնքում կեղծ ջերմային ալիքներ են ցրում՝ ԻՊ-ի հնարավոր գրոհներից խույս տալու համար:
Sky News Arabia-ի հեռարձակած տեսանյութում Ֆրանսիայի օդուժի ինքնաթիռը թռիչք հավաքելու պահին ինֆրակարմիր նշանառության համակարգի հրթիռներին հակազդելու համար նախատեսված կեղծ ջերմային թիրախներ է արձակել:
Հեռուստաընկերությունը փաստել է, որ առաքելություն իրականացնող որոշ ինքնաթիռներ ավելի արագ են վայրէջք կատարում, քան սովորական իրավիճակներում առաջադրանք կատարելիս:
Ընդսմին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ-ը Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում մարդկանց տարհանելիս մանրակրկիտ ուսումնասիրում ու չեզոքացնում է ահաբեկիչների, որոնց թվում ԻՊ-ի կողմից սպասվող հնարավոր սպառնալիքները: