Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ուժերը Երասխում տեղակայվել են դեռեւս 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ ավելի ստույգ՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԱԱԾ-ն հավելել է նաեւ, որ Երասխում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի սահմանային հենակետը Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ սահմանը չի հսկում։
ԱԱԾ-ից հայտնել են, որ տեղեկություններ չունեն՝ արդյո՞ք ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը տեղակայվել են կամ՝ երբ են տեղակայվելու Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Լոռու (Վրաստանի հետ սահմանին) մարզերի սահմանային հատվածներում։