Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր՝ օգոստոսի 24-ին Տավուշում հանդիպել է մարզպետ Հայկ Ղալումյանի հետ:
Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարզպետն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Տավուշի մարզպետն անդրադարձել է նաեւ մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համագործակցության հնարավոր ուղիները: ԱՄՆ դեսպանը նշել է, որ ուրախ է մարզի զարգացմանն աջակցելու հնարավորություններին ծանոթանալու համար:
Նշենք, որ Լին Թրեյսին ավելի վաղ այցելել է Սյունիք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ էլ՝ Գեղարքունիքի մարզ։