Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի դիրքային հատվածում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչեւ 2011-ի օգոստոսի 24-ը որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողի եւ քաղաքացիների աճյուն: