Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Կախեթիում ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով ձերբակալել են 5 մարդու:
Կախեթիի մի քանի տասնյակ բնակիչ ավելի վաղ անդամագրվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը եւ մտադիր էին մեկնել Սիրիա՝ ահաբեկիչների ճամբար: Ձերբակալվածներին սպառնում է 10-12 տարվա ազատազրկում: