ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցությամբ համագումարում հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետեւում է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չի խառնվի ու առավել եւս չի ներառվի այդ երկրում արդեն մի քանի տասնամյակ ձգվող «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այսօր Աֆղանստանում դժվար, մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել՝ շեշտելով, որ ՌԴ-ն այդ հարցում ակտիվորեն գործակցում է ՀԱՊԿ դաշնակիցների հետ:
«ՏԱՍՍ»-ը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է Աֆղանստանից Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ երկրների եւ Ուկրաինայի ավելի քան 500 քաղաքացիների տարհանում` չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով: