Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Հայտնաբերվել եւ Ստեփանակերտ է տեղափոխվել եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: