Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։
Նախարարությունը նշել է, որ դա հնարավորություն կտա ներկա պայմաններում «ապահովելու բնության հուշարձանի՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը, արտաքին գեղագիտական եւ երկրաբանական անխաթար տեսքը եւ որպես երկրաբանական արժեքավոր տարածք գալիք սերունդներին փոխանցումը»։
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։