Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհը օգոստոսի 26-ին ադրբեջանցի զինվորականները փակել են։ Այժմ Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի Բերձոր-Գորիս հատվածը ռուս խաղաղապահների ուժեղացված հսկողության տակ է։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ գրեթե յուրաքանչյուր 1-2 կիլոմետրը մեկ պարեկներ են կանգնած։ Չի բացառվում, որ միջանցքի ուժեղացված հսկողությունը կապված է Սյունիքի` Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական զինուժի կողմից արգելափակելու հետ։