Ըստ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի՝ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով Pfizer-ի երրորդ պատվաստումից մեկ շաբաթ անց վարակումը կանխելու արդյունավետությունն աճում է մինչեւ 86%, իսկ 16 օր անց՝ մինչեւ 95%:
Մասնագետների պնդմամբ՝ երրորդ պատվաստումը 95%-ով կանխում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը եւ 97%-ով՝ լուրջ ախտանշանների զարգացումը՝ վարակման դեպքում:
«97% արդյունավետությունը շատ կարեւոր վիճակագրություն է, որը կարող է նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը»,- ասված է նախարարության հրապարակման մեջ:
Առողջապահության նախարարության վիճակագրությամբ՝ Իսրայելում երկու պատվաստում է ստացել ավելի քան 5,45 միլիոն մարդ, առաջին չափաքանակով պատվաստվել է Իսրայելի ավելի քան 5,9 միլիոն քաղաքացի։ Իսրայելում երրորդ պատվաստումն արել են 1 միլիոն 673 հազար քաղաքացու: